ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Եթե Հակոբ Պարոնյանը ողջ լիներ այսօր

Եթե Հակոբ Պարոնյանը ողջ լիներ այսօր
21.11.2025 | 12:02

Այսօր (19 նոյեմբերի-irates.am) Հակոբ Պարոնյանի ծննդյան օրն է, ու ես նորից ուզում եմ կիսվել գրառմամբ, որը հուլիսին գրել էի նրա հիշատակին։

Եթե Պարոնյանը ողջ լիներ այսօր, թերևս չէր շտապի թատրոն։ Թատրոնը դուրս է եկել դահլիճներից։ Նա պարզապես կապ կհաստատեր համացանցում։

Բավական էր մի փոքր հետեւեր Ազգային ժողովի ուղիղ եթերին կամ բացեր պատահական մի վերլուծաբանի յութուբյան ալիքը, ու նոր «Պաղտասար աղբար»-ն արդեն պատրաստ էր։

Նա երևի չէր հասցնի գրել՝ մարդիկ իրենից արագ «բեմադրում» էին իրականությունը։ Մենակ մի տարբերություն կար․ Պարոնյանի ժամանակ մարդիկ դեռ կեղծում էին, իսկ հիմա՝ բնական են կեղծ լինելու մեջ։

Նա կտեսներ, թե ինչպես են

բառերը դատարկվում,

արժանապատվությունը դարձել «հարմարեցված լռություն»,

իսկ խիղճը՝ գրաֆիկից դուրս մնացած բանաձեւ։

Նա կլսեր առաջնորդների խոսքերը՝ լցված «բարեկամություն», «խաղաղություն», «ճանապարհ» ու «հումանիտար» բառերով, ու կգրեր, գուցե տխուր հեգնանքով՝

«Երբ շատ ես խոսում՝ ճշմարտությունը տեղ չի գտնում»։

Պարոնյանն այլևս չէր ծիծաղի։

Նա կհասկանար, որ այս անգամ ծիծաղը այլևս զենք չէ, այլ՝ մեխանիզմ՝ ցավին դիմանալու։

Նա կգրեր ոչ թե հասարակության մասին, այլ մեզանից յուրաքանչյուրի՝

«ՈՒ՞ր ենք թողել խիղճը, երբ կարողանում ենք ծափահարել նրան, ով ծիծաղում է մեր գոյության հաշվին»։

Նա չէր դատի։ Նա կզգուշացներ։

Չէր հեգնի մեր միամտությանը, այլ կփարվեր՝ հիշեցնելու․

«Մեր ժողովուրդը սիրում է նրան, ով իրեն խաբում է, և ատում նրան, ով ասում է ճշմարտությունը»։

Որքա՞ն հեշտ է սա կրկնել, ու որքա՞ն դժվար՝ փոխվել։

Սուտը դարձել է հասարակ ճշմարտություն, իսկ ճշմարտությունը՝ անհարմարություն։

Որքան ժամանակ դեռ պետք է անցնի, որ, ի վերջո, ուզենք ապրել՝ արժանապատիվ։

Պարոնյանը ողջ լիներ, գուցե մեզ չասեր՝ «արթնացե՛ք»։

Կասեր՝ «Ես արդեն տեսել եմ՝ ինչ է լինում, երբ դուք չեք արթնանում»։

Եվ, ինչպես միշտ, կխոսի սրտից, բայց ուղիղ․

«Մի օր մենք չպիտի վախենանք թշնամուց, այլ՝ սեփական համակերպումից»։

Հիմա մեզ պետք չէ նոր Պարոնյան։

Մեզ պետք է այն սթափությունը, որ նա վաղուց արդեն գրել է։

Մնում է՝ կարդալ ինքներս մեզ։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Հավելում

Իհարկե, և եթե այսօր՝ նոյեմբերի 19-ին, նա նորից վերադառնար ու մեզ մի պահ դիտեր, չէր շտապի գրիչը վերցնել։

Նա պարզապես կծիծաղեր՝ այն լուռ, թեթև, բայց չափազանց վիրավորիչ ծիծաղով, որից ամենախիզախները անգամ մի պահ կարմրում են։

Կբացեր իր հին ձեռագրերից մեկը, կթերթեր, կկանգներ մի ծանոթ էջի վրա և կհավելեր․

-Տեսեք, Պաղտասար աղբարի կերպարը գրել եմ 150 տարի առաջ։

ՈՒ հիմա նայում եմ՝ նույնն է մնացել։

Դուք գոնե մի քիչ պիտի ջանայիք, որ ես սխալվեի։

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ